Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.44.0-wmf.4 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/126 104 130696 362881 2024-11-19T12:22:34Z GeoO 1678 /* Սրբագրված */ 362881 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="GeoO" /></noinclude>—Լա՛ւ, երեխաները չե՞ն կարող նրանց պարահանդէսին ներկայ լինել։ —Ի՞նչպէս չէ, պատասխանեց ուսանողը. պարտէզի երեխաները՝ ինչպէս փոքրիկ մարգարիտները և փոքրիկ մեխակները: —Ո՞րտեղ են պարում գեղեցիկ ծաղիկները, հարցրեց փոքրիկ Իդան։ —Դու քաղաքից դուրս չե՞ս եկել երբէք. չե՞ս եղել մեծ դղեակի կողքերում, ուր թագաւորը բնակւում է ամառը և որտեղ կայ ծաղիկներով լի մի հիանալի պարտէզ: Դու տեսած կը լինես կարապները, որ լողում են դէպի քեզ, հացի փշրանքներ ես տալիս: Ահա՛ այնտեղ են տրւում մեծ պարահանդէսները: —Երէկ մայրիկի հետ պարտէզ գնացինք, պատասխանեց փոքրիկ աղջիկը. բայց ծառերի վրայ ո՛չ մի տերեւ կար, ո՛չ էլ մի հատ ծաղիկ՝ պարտիզում: Ո՞րտեղ են այժմ այն բոլոր ծաղիկները, որոնց տեսայ ամառ ժամանակ: —Նրանք դղեակի ներսումն են, ասաց ուսանողը: Թագաւորը և պալատականները հազիւ թէ քաղաք վերադարձած, ծաղիկները իսկոյն թողնում են պարտէզը,<noinclude></noinclude> 0jbzh4sntm301h2scglpnv843pzwj9l Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/127 104 130697 362882 2024-11-19T12:27:50Z GeoO 1678 /* Սրբագրված */ 362882 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="GeoO" /></noinclude>մտնում են դղեակ և ուրախ զուարթ կեանք վարում։ Ա՜հ, տեսնելու բան է։ Երկու ամիս գեղեցիկ վարդերը նստում են գահի վրայ և դառնում են թագաւոր և թագուհի: Արնագոյն կակաչները կարգաւ շարւում են նրանց երկու կողմում և խոնարհութիւն են անում. դրանք թագաւորական տան սպաներն են (օֆիցէր): Յետոյ գալիս են միւս ծաղիկները և մի մեծ պարահանդէս են սարքում... Կապոյտ մանուշակները՝ ծովային դպրոցի աշակերտները՝ յակնթածաղիկների և քրքումների հետ պարում են նրանց օրիո՜րդ, օրիո՜րդ, կոչելով։ Կակաչների և կարմիր մեծ շուշանների՝ այսինքն տիկինների պաշտօնն էր հսկել, որպէս զի ամեն մարդ պատշաճ կերպով պարէ և ամեն ինչ անց կենայ, ինչպէս որ հարկն է: —Բայց, հարցրեց փոքրիկ Իդան, ծաղիկներին չեն պատժում՝ թագաւորական դղեակում պարած լինելուն համար: —Համարեա ոչ ոք գիտէ այդ բանը, ասաց ուսանողը: Ճիշտ է, երբեմն, գիշեր Ժամանակ, ծեր վերակացուն գալիս է դղեակում շրջելու համար։ Բայց նա կրում է բանալիների մի մեծ տրցակ եւ հէնց որ<noinclude></noinclude> pj3uiq7fatfd3jak4olmlmco02y7d4y Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/128 104 130698 362883 2024-11-19T12:34:25Z GeoO 1678 /* Սրբագրված */ 362883 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="GeoO" /></noinclude>ծաղիկները լսում են բանալիների չրխկոցը, անմիջապէս թագնւում են երկար վարագոյրների ետեւը՝ գլխները միայն դուրս հանելով. — Զգում եմ, որ այստեղ ծաղիկներ կան, ասում է ծեր վերակացուն, բայց չի տեսնում նրանց: —Հիանալի՜ է, բացագանչեց փոքրիկ Իդան ծափահարելով: Արդեօք ես էլ չեմ կարող նրանց պարը տեսնել։ —Գուցէ, ասաց ուսանողը: Երբ գնաս թագաւորի պարտէզը, պատուհանից մտիկ տո՛ւր եւ կը տեսնես։ Ես այսօր իսկ դիտեցի: Այնտեղ բազմոցի վրայ փռուել էր մի երկար դեղին շուշան: Դա մի պալատական տիկին էր: —Բուսաբանական պարտէզի ծաղիկներն էլ այնտեղ գնո՞ւմ են արդեօք. եթէ նրանք ուզեն գնալ, ի՞նչպէս կարող են այդ երկար ճանապարհը կտրել անցնել։ —Եթէ նրանք ուզեն, կարող են թռչել, ասաց ուսանողը: Մի՞թէ չես տեսել կարմիր, դեղին եւ սպիտակ սիրուն թիթեռնիկներ. նրանք մի՞թէ բոլորովին նման չեն ծաղիկներին։ Թիթեռնիկները առաջ<noinclude></noinclude> ie8ieuuig1c2fx1fnz5o6vh5dsk3ng9 Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/129 104 130699 362884 2024-11-19T13:08:46Z GeoO 1678 /* Սրբագրված */ 362884 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="GeoO" /></noinclude>ծաղիկներ են եղել, որ իրանց ցօղունները թողնելով բարձրացել են օդի մէջ, յետոյ իրանց տերեւները շարժել են փոքրիկ թեւերի նման և սկսել են թռչկոտել: Եւ որովհետև նրանք չարութիւն չեն արել, թոյլտւութիւն են ստացել թռչկոտելու ամբողջ օրը: Նրանք վարժուել են օդի մէջ ապրել և էլ կարիք չունեն իրանց ցօղունին նորից կպչելու: Վերջ ի վերջոյ նրանց տերեւները իսկական թեւերի են փոխուել։ Կարող է պատահել, որ բուսաբանական պարտէզի ծաղիկները ո՛չ թէ միայն թագաւորի պարտէզը գնացած չը լինեն, այլ և տեղեկութիւն անգամ չունենան, որ այնտեղ ծաղիկները՝ գիշեր ժամանակ, ուրախ զուարթ կեանք են անցնում: Ուզո՞ւմ ես քեզ մի բան ասեմ. երբ բուսաբանական պարտէզ գնաս, ջուր տուր մի ծաղկի, թէ դղեակում մեծ պարահանդէս կայ. նա էլ միւս բոլոր ծաղիկներին կը յայտնէ և նրանք ամենքը կը թռչեն դէպի դղեակ: Երեւակայո՞ւմ ես արդեօք, թէ որչափ պիտի ապշի մեր հարեւանը՝ բուսաբանութեան ուսուցիչը, երբ պարտիզում ոչ մի ծաղիկ չը գտնէ։ —Բայց ի՞նչպես մի ծաղիկ կարող է<noinclude></noinclude> jpi8u9hbev1qv2dgt4zyscdidef1gs5 Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/130 104 130700 362885 2024-11-20T09:30:45Z GeoO 1678 /* Սրբագրված */ 362885 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="GeoO" /></noinclude>միւսներին լուր տալ, հօ՜ ծաղիկները խօսել չեն իմանում։ —Այդ ճիշտ է, պատասխանեց ուսանողը․ բայց նրանք շատ լաւ գիտեն շարժել ու ձեւերով խօսել։ Չե՞ս տեսել որ, երբ մի քիչ քամի է փչում, ծաղիկները խոնարհւում են, և գլխով իրար ինչ որ նշաններ են անում: Չե՞ս նկատել, որ բոլոր կանաչ տերեւները շարժւում են: Այդ շարժումները նրանց համար նոյնքան հասկանալի են, որքան խօսքերը մեզ համար: —Արդեօք ուսուցիչը նրանց լեզուն հասկանո՞ւմ է, հարցրեց Իդան: —Այո՛, անկասկած: Մի օր, երբ նա պարտիզումն էր, մի մեծ եղիճ նշմարեց, որ իր տերեւներով՝ մի կարմիր, գեղեցիկ շահոքրամի նշաններ էր անում: Եղիճն ասում էր. «Ո՜րքան գեղեցիկ ես, ես քեզ շա՛տ եմ սիրում»։ Ուսուցիչը բարկացաւ և խփեց եղիճի այն տերեւներին, որ ծառայում են իբրեւ մատ: Տերեւները խայթեցին ուսուցչին: Այդ օրից սկսած, ուսուցիչը այլ ևս չի համարձակում դիպչել եղիճին: —Շատ տարօրինակ է այդ, ասաց փոքրիկ Իդան, և սկսեց ծիծաղել։<noinclude></noinclude> 1zx96fh6f2ntkss1bes8m8jqr347mwn Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/131 104 130701 362886 2024-11-20T09:33:36Z GeoO 1678 /* Սրբագրված */ 362886 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="GeoO" /></noinclude>Փոքրիկ Իդան մեծ հաճոյքով էր լսում ուսանողի պատմածները: Այժմ նա խորհրդածում էր. «Ծաղիկներս իրանց գլուխը խոնարհել են, որովհետև ամբողջ գիշերը պարելուց յոգնել են։ Անշուշտ նրանք հիւանդ են»: Իդան վերցրեց ծաղիկներին և տարաւ իր միւս խաղալիքների մօտ, որոնք գտնւում են մի փոքրիկ սիրուն սեղանի վրայ: Այդ սեղանի դարակն էլ լիքն էր գեղեցիկ խաղալիքներով։ Նա տեսաւ, որ իր տիկնիկը՝ Սօֆին՝ սեղանի վրայ քնել էր: Փոքրիկ Իդան նրան ասաց. «Վեր կա՛ց Սօֆի, և այս գիշեր քնի՛ր դարակում։ Իմ խեղճ ծաղիկները հիւանդ են, և պետք է որ քո տեղը պառկեն: Գուցէ նրանք առողջանան»: Ու վերցրեց տիկնիկը։ Սօֆի յօնքերը կիտեց և մի բառ անգամ չարտասանեց. շատ էր բարկացել, որ ստիպուած եղաւ իր անկողնից բաժանուելու: Իդա ծաղիկներին պառկեցրեց Սօֆիի անկողնում, նրա փոքրիկ վերմակով նրանց լաւ ծածկեց և պատուիրեց որ խելօք, հանգիստ քնեն: Յետոյ գնաց թէյ պատրաստելու, որպէս զի խմեն, քրտնեն և հետեւեալ օրը, ուրախ, զուարթ վեր կենան։<noinclude></noinclude> e62190li3htotdkpov3xifsorfx5e53 Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/132 104 130702 362887 2024-11-20T10:15:17Z GeoO 1678 /* Սրբագրված */ 362887 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="GeoO" /></noinclude>Փոքրիկ անկողնու վարագոյրներն էլ վայր քաշեց, որ արեւը նրանց աչքերի մէջ ընկնելով՝ չը նեղացնի: Ուսանողի ասածները փոքրիկ Իդայի մտքիցը չէին ելնում: Պառկելու ժամանակ ուղղուեց դէպի պատուհանը, ուր գտնւում էին մայրիկի հիանալի ծաղիկները՝ յակնթածաղիկներն ու կակաչները, և նրանց ականջին փսփսաց. — Ես գիտե՛մ, դուք այս երեկոյ պարահանդէս պիտի գնաք: Ծաղիկները այնպէս ձեւացրին, իբրեւ թէ ոչինչ չէին հասկանում ու իրանց մի տերեւն անդամ չը շարժեցին։ Բայց Իդա հաստատ համոզուած էր, թէ նրանք գիշերը պարելու են: Երբ պառկեց, անկողնում երկա՜ր մտածեց, թէ որքան մեծ հաճոյք էր տեսնել ծաղիկների՝ թագաւորի դղեակում պարելը: «Արդեօք իմ ծաղիկներն էլ այնտեղ գնացե՞լ են» միջաց ու իսկոյն և եթ քնեց։ Նա երազեց ծաղիկների ու ուսանողի մասին։ Իդայի պառկած սենեակը բոլորովին լուռ էր. մի կանթեղ վառւում էր սեղանի վրայ ու հայրիկն ինչպէս մայրիկը քնում էին։<noinclude></noinclude> lojuizlvc4qvmlifilgdhycp4i0ofgp