Ուիքիփետիա
hywwiki
https://hyw.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%82%D5%B8%D6%80_%D4%B7%D5%BB
MediaWiki 1.44.0-wmf.8
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Ուիքիփետիա
Ուիքիփետիայի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Ստորոգութիւն
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Վիրք
0
6522
236424
232649
2024-12-20T15:35:23Z
Giorgi Akhlouri
11744
236424
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Բնակավայր|կարգավիճակ=Պատմական երկիր}}
*
* იბერიის სამეფო [[Kingdom_of_Iberia|(116-160) Farsmanes II]] [https://ka.wikipedia.org/wiki/%E1%83%A4%E1%83%90%E1%83%A0%E1%83%A1%E1%83%9B%E1%83%90%E1%83%9C_II_%E1%83%A5%E1%83%95%E1%83%94%E1%83%9A%E1%83%98 (ფარსმან ქველი)]
[[File:იბერიის სამფეო - Kingdom of Iberia.png|frame|right|alt=ფარსმან ქველი|The Iberian Empire or Kingdom at its greatest extent c. 160, under Parsmanes II]]
'''Վիրք''' ({{lang-ka|ქართლი}}, {{lang-la|Iberia}}, {{lang-grc|Ἰβηρία}}), պատմական երկիր [[Անդրկովկաս]]ի կեդրոնական մասին մէջ։ Հարաւէն եւ հարաւ-արեւմուտքէն կը սահմանակցէր [[Մեծ Հայք]]ին, արեւմուտքէն՝ [[Կողքիս]]ին, հիւսիսէն [[Ալանիա]]յին, արեւելքէն [[Աղուանք]]ին։ Մայրաքաղաքներ եեղած են [[Մցխէթ]]ը, [[Արմազ]]ը եւ [[Թիֆլիս]]ը։ Յունա-հռոմէական հեղինակներու մօտ կը կոչուի նաեւ ''Իբերիա''։
== Անուանում ==
Մինչեւ մ.թ.ա. 3-2-րդ դարերուն [[Սպանիա]]ն եւս կը կոչուի ''Իբերիա ''եւ անուններու նմանութիւններէն յոյն եւ լատինական հեղինակները կ'ենթադրեն, որ Կովկասի իբերները, այսինքն՝ վրացիները առաջացած են [[Պիրենեան թերակղզի]]ի իբերներէն։ 19-րդ դարէն սկսեալ, առանց գիտական որեւէ լուրջ կռուանի, որոշ հետազօտողներ կը ջանան հիմնաւորել այդ ենթադրութիւնը՝ առնչութիւններ որոնելով բասկերէնի եւ վրացերէնի միջեւ։
== Պատմութիւն ==
[[Կուր]] գետի հովիտին մէջ, ցեղային միութեան հիմքի վրայ, մ.թ.ա.IV-III դդ. սահմանագծին մէջ առաջացաւ վաղ ստրկատիրական պետութիւն, որուն հիմնադիրը, ըստ վրացական աւանդական պատմութեան, Քարթլիի տանուտէր [[Փառնաւազ]]ն էր։ Բնակչութեան հիմնական զբաղմունքը երկրագործութիւնն ու անասնապահութիւնն էր։ Մայրաքաղաք [[Մցխեթա|Մցխեթայ]]ի մէջ, ինչպէս նաեւ միւս քաղաքներուն մէջ զարգացած էին արհեստներն ու առեւտուրը։
[[Արտաշէս Ա]]-ն Վիրքէն կ'ազատագրէ զաւթուած եւ [[Երուանդունիներ]]ու օրով [[Երուանդեան Հայաստան]]ի կազմին մէջ մտնող [[Գուգարք]] նահանգը եւ կը միացնէ Մեծ Հայքին։ [[Տիգրան Մեծ]]ի ժամանակ Վիրքը կ'ըլլայ [[Մեծ Հայք]]ի գերիշխանութեան տակ։ [[Մ.թ.ա. 66]] թուականին Արտաշատի պայմանագրով դուրս կու գայ հայկական գերիշխանութենէն։ [[387]] թուականին [[Մեծ Հայք]]ի բաժանումէն ետք [[Գուգարք]] նահանգը կը կցուի Վիրքին եւ կը ստեղծուի [[Վրացի մարզպանութիւն]]ը։ [[337]] թուականին [[քրիստոնէութիւն]]ը յայտարարուեցաւ պետական կրօն։
Ծիսակատարութեան լեզուն [[յունարէն]]ն ու [[ասորերէն]]ն էին, օգտագործուող այբուբենը՝ յունականն ու ասորականը։ [[Վահանանին պատերազմ]]ի ժամանակ հայ-վրացական զօրքերը [[Ճարմանայի դաշտ]]ին մէջ ծանր պարտութիւն կրեցին պարսկական զօրքէն։ [[862]]-[[1022]] թուականներուն Վիրքը կ'ըլլայ [[Բագրատունիներու թագաւորութիւն|Հայ Բագրատունիներու տիրութեան]] մէջ։ [[Սելճուքեան արշաւանքներ|Սելճուքեան արշաւանքներու]] եւ տիրապետութեան ժամանակ զգալի թիւով [[հայեր]] կը գաղթեն [[Վրաստան]]։
Վիրքը իր հզօրութեան գագաթնակէտին հասած է [[Դաւիթ Շինարար]] թագաւորի օրով։ Վրացիներուն [[Թամար]] թագուհին հայ-վրաց. զօրքով [[Զաքարեաններ|Զաքարէ եւ Իւանէ եղբայրներու]] օգնութեամբ կ'ազատագրէ [[Զաքարեան իշխանապետութիւն|Հայաստանի բազմաթիւ շրջաններ]]։ [[1199]] թուականին վերջնականապէս կ'ազատագրուի [[Բագրատունեաց Հայաստան]]ի սիրտ [[Անի]]ն։ Ազատագրուած տարածքները կը տրուին գլխաւորաբար [[Զաքարեաններ|Զաքարեաններուն]]: [[Վրացի Բագրատունիներու թագաւորութիւն]]ը աւարտեցաւ [[1801]] թուականին, երբ [[Վրաստան]]ի զգալի մասը անցաւ [[Ռուսաստան]]ի տիրապետութեան տակ։ Վիրքի տարածքին մէջ այժմ [[Վրաստան]]ն է։
== Տե՛ս նաեւ ==
* [[Վրաստան]]
* [[Վրաց Բագրատունիներ]]
* [[Վրաց մարզպանություն]]
{{ՀՍՀ}}
[[Ստորոգութիւն:Վրաստան]]
i5q29lbftgj7m6nbatju8d4celzh36f